Օգոստոսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր: Սպիտակ տանը Թրամփը փակ հանդիպում է ունեցել Զելենսկու և Եվրոպական առաջնորդների հետ:
Ուկրաինայի պատվիրակության ժամանման ընթացքում տեսախցիկները ֆիքսել են պատվիրակության անդամներից մեկի ձեռքում գլանաձև մեծ թուղթ, որը հավանաբար այս քարտեզն էր, որի մոտ էլ Թրամփն ու Զելենսկին առանձնազրույց են ունեցել:
Հանդիպման ժամանակ Թրամփը Զելենսկիին հայտնել է, որ Միացյալ Նահանգները կօգնի երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու ցանկացած համաձայնագրում։
Բանակցությունների ժամանակ Զելենսկին ավելի քան 10 անգամ «շնորհակալություն» է հայտնել Թրամփին: «Անվտանգության երաշխիքները, հավանաբար, «կբացահայտվեն» մեր գործընկերների կողմից, և ավելի ու ավելի շատ մանրամասներ կհայտնվեն։ Այս ամենը թղթի վրա կձևակերպվի այս կամ այն կերպ՝ հաջորդ շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում», – հանդիպումներից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զելենսկին, հավելելով, որ ինքը պատրաստ է ցանկացած ձևաչափով հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և միաժամանակ հայտարարել է. «Մենք տարածքների հարցը կթողնենք իմ և Պուտինի միջև»:
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























