ԶԲԱՂՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չի բացառվում, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր չմասնակցի ԱԺ նախագահի ընտրություններին: ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հայտարարություն է տարածել` նշելով, թե Ծառուկյանի աշխատանքային գրաֆիկը հագեցած է: Փաստելով, որ Ծառուկյանը կարճատեւ արձակուրդից վերադարձել է, եւ նրան մշտապես զեկուցվել է Հայաստանում տեղի ունեցող առավել կարեւոր իրադարձությունների մասին, Գալստյանը նշել է. «Ծառուկյանը քաջատեղյակ է կուսակցության անվան հետ կապվող տարբեր առաջարկներին, վերլուծություններին, մեկնաբանություններին ու նաեւ կեղծ լուրերի միտումնավոր տարածման փաստերին: Նա այդ ամենն ընդունել է ի գիտություն: Հավելեմ նաեւ, որ առաջիկա ամսվա ընթացքում Գագիկ Ծառուկյանի աշխատանքային գրաֆիկը խիստ հագեցած է` նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ, ընդունելություններ, աշխատանքային խորհրդակցություններ, բարեգործական ակցիաներ»: Այսքանից հետո կարելի է ենթադրել, որ Ծառուկյանը զբաղվածության պատճառով միգուցե նաեւ չմասնակցի ԱԺ նախագահի ընտրություններին:




Լրահոս