Armenian text to speach

Եվրոպական երկրների առաջնորդները քննարկում են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բրիտանական կառավարությունը երեքշաբթի հայտարարել է, որ եվրոպական երկրների առաջնորդները քննարկում են լրացուցիչ պատժամիջոցներ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումը մեծացնելու համար՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ավելի լայն ջանքերի շրջանակում, հաղորդում է Reuters-ը։

Լոնդոնը նշել է, որ այսպես կոչված «Կամքի կոալիցիան» երեքշաբթի համաձայնել է՝ պլանավորման թիմերն առաջիկա օրերին կհանդիպեն իրենց ամերիկացի գործընկերների հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագրեր մշակելու համար։

Ավելի վաղ՝ օգոստոսի 18-ին, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները բանակցություններ են վարել Սպիտակ տանը։ Իսկ մինչ այդ՝ օգոստոսի 15-ին, Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Ալյասկայում։




Լրահոս