Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ‹‹ՀՀ իշխանությունը մեր իրավունքները վաճառում է››. արցախհայությունը դեմ է Փաշինյանի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օգոստոսի 18-ին Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում ևս մեկ անգամ հայտարարեց․ առանց Ղարաբաղի հարցը փակելու, խաղաղությունը հնարավոր չէ։

Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցը փակելու մտադրությանն արցախհայությունը մեկ անգամ չէ, որ արտահայտել է իր դժգոհությունը։ Բռնի տեղահանված մեր հայրենակիցները շարունակում են հաշտ չլինել այս տեսակետի հետ՝ փորձելով հնարավոր ելքեր գտնել ստեղծված իրավիճակում իրենց իրավունքները պաշտպանելու համար։

Հենց այս համատեքստում էլ Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ և պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել էր, որ եթե ՀՀ իշխանությունը միջազգային ատյաններից ետ վերցնի Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը, ապա ինքը դատի կտա ՀՀ գործող իշխանությանը։

Ի՞նչ է պատրաստվում անել արցախահայությունը Փաշինյանի այս հայտարարությունից հետո, և արդյո՞ք ճիշտ ժամանակը չէ իշխանությանը դատի տալու համար․ Արտակ Բեգլարյանը մանրամասներ է հայտնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նանիկ Աղասյան




Լրահոս