Armenian text to speach

ԱՐԴՅՈՔ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵ՞Լ Է ԻՐ ՍԽԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջին անգամ որոշում է կայացրել իշխանության ներկայացուցչի՝ լիդեր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

 

Որոշումները հրապարակվել են օգոստոսի 15-ին, որին իբրեւ հրապարակային,  պահանջ հնչեց «ներողություն»-ը, սակայն ոչ լիարժեք.:

Փաշինյանը եզրակացությունից հետո գրել էր ներողության տեքստ.

«ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։

Սիրելի՛ ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ՝ բոլորիցդ ներողություն եմ խնդրում։

Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ որոշում է կայացրել ԿԿՀ-ն։ Իսկ դրանց հետ ասոցացված քաղաքական, հոգեւոր եւ բարոյական սկզբունքների վերահաստատման նպատակը եւ այդ նպատակը ժողովրդի աջակցությամբ իրագործելու իմ կամքը անսասան են, որովհետեւ դա կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության քաղաքական, իրավական, հոգեւոր անվտանգության համար։ Իսկ հոգեւոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ։

Քաղաքական եւ պետական նորոգման համատեքստում կարեւոր է հանդուրժողականությունը եւ հարգանքը պետական, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, ինչը եւ այսպիսով դրսեւորում եմ»,- գրել էր վարչապետը։

Իսկ Նիկոլ Փաշինյանի ո՞ր արտահայտություններն էին, որ հայտնվել էին Հանձնաժողովի թիրախում:

Մայիսի 29-ից սկսած Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով ներկա կաթողիկոսի՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից»՝ հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։

ԿԿՀ-ն Փաշինյանի նկատմամբ վարույթ էր հարուցել մայիսի 30-ին՝ Փաշինյանի կողմից արված հետեւյալ գրառման առնչությամբ. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

Հունիսի 16-ին Փաշինյանը հանձնաժողով է ներկայացրել իր դիրքորոշումը, որում ասվում է. ««Դոմփել» բառը թեեւ խոսակցական, այնուհանդերձ, անպարկեշտ բառ չէ։ Ինչ վերաբերում է Ն. Փաշինյանի կողմից այդ բառի կիրառման կոնկրետ դեպքին, այն ուղղված է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու արժեքների ու հիմունքների պաշտպանությանը, որոնք սահմանված են «Կանոնագիրք հայոց»-ով»։ Հանձնաժողովը նաեւ լեզվաբանական փորձաքննություն է իրականացրել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Ըստ փորձագիտական եզրակացության՝ «դոմփել» բառը հայերենում ունի երկու իմաստ՝ առաջինը խփել, հարվածել, եւ երկրորդը՝ սեռական հարաբերություն ունենալ։ Հաշվի առնելով Փաշինյանի մայիսի 30-ի գրառմանը հաջորդող գրառումները՝ հանձնաժողովը եզրակացրել է, որ այն կիրառվել է երկրորդ՝ սեռական հարաբերություն ունենալու իմաստով։ «Վերոգրյալից ելնելով` հանձնաժողովը արձանագրում է, որ 1-ին գրառումը (մայիսի 30-ի գրառում) թեեւ կատարվել է ի պատասխան քննադատությունների եւ առնչվել է հանրային հետաքրքրություն ունեցող հարցի, այնուամենայնիվ, իր բառընտրության հետեւանքով, ունի կոպիտ եւ անվայելուչ նրբերանգ»,- նշված է ԿԿՀ-ի եզրակացությունում։

Նիկոլ Փաշինյանի վարքագծի խախտման եզրակացությունից հետո պատասխանատվությունը միայն հանրային կերպով ներողություն խնդրելն է, որն էլ Փաշինյանը արել է, սակայն մասամբ չհամաձայնելով։

Մինչ այս իշխանության գրեթե որեւէ ներկայացուցիչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժաղովի կողմից խիստ քննադատության չի արժանացել։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս