Armenian text to speach

Թուրքիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու քայլերը. Reuters

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու հնարավոր քայլերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին։

Աղբյուրը նշել է, որ զրուցակիցները քննարկել են նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև Ալյասկայում անցկացված բանակցությունների և Վաշինգտոնում եվրոպական երկրների առաջնորդների, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ հանդիպման արդյունքները։

Ֆիդանը և Ռուբիոն քննարկել են նաև Գազայում կրակը դադարեցնելու ջանքերը և Սիրիայում ստեղծված իրավիճակը, հայտնել է աղբյուրը։

Նշվում է, որ Ֆիդանը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայում և մարդասիրական օգնություն անարգել մուտք գործելու հնարավորություն ստեղծել։




Լրահոս