Ցինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը:
Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին:
Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում:
Ցինցինատիում հաջողության շնորհիվ Շվյոնտեկը շրջանցել է Կոկո Գաուֆին և բարձրացել վարկանիշային աղյուսակի 2-րդ տեղ: Առաջատարը շարունակում է մնալ Արինա Սաբալենկան:





























