Armenian text to speach

Մեկնարկել է ՄԻՊ ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։

Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է»,–նշված է հաղորդագրության մեջ։

 




Լրահոս