Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ ունեցվածք ունի Բագրատ Սրբազանի գործը քննող դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը այն դատավորն է, որը քննում է Բագրատ սրբազանի և «Հեղաշրջման պլանի» գործով կալանավորված անձանց գործը։

Իսկ ինչ ճանապարհ է անցել դատավոր Ֆարխոյանը և ինչ ունեցվածք ունի․

Նա պաշտոնի նշանակվել է 2023 թվականին։ Ի դեպ, Ֆարխոյանը միշտ աչքի է ընկել իշխանությունների «սրտի որոշումներ» կայացնելով։ Նա այն դատավորն է, որ կալանավորելու որոշում է կայացրել ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։ Ներկայումս նա քննում է նաև վարչապետի ավտոշարասյան ընթացքի ժամանակ վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի գործը։

Հայտարարագրի համաձայն՝ Կարեն Ֆարխոյանը ունի մեկ բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը ձեռք է բերել դեռևս 1991 թվականին։ Տրանսպորտային միջոցներ դատավորը չի հայտարարագրել։

Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 400 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 7,5 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 435 հազար դրամ, որից 18 մլն 746 հազար դրամը ստացվել է աշխատանքի վարձատրության տեսքով՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Դատական դեպարտամենտից։ Եկամուտների մնացած մասը վարկեր են՝ Ինեկոբանկ ՓԲԸ-ից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլն 537 հազար դրամ։

Նկատենք, որ Ֆարխոյանի եղբայրը՝ Ջոն Ֆարխոյանը, 2020 թվականի փետրվարին անցնում էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով՝ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի հետ նույն գործով։ Նա ազատ է արձակվել գրավի դիմաց։

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Միքայելյան




Լրահոս