Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 23 մլն տարեկան եկամուտ, 3 բնակարան․ ինչ ունեցվածք ունի «լռակյաց» ԲԴԽ նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացած Կարեն Անդրեասյանին, ով համարվում էր ԲԴԽ-ում ամենաերկար դիմացած ղեկավար, փոխարինեց այդ ժամանակ ԲԴԽ անդամ և Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը։

Արթուր Աթաբեկյանը մի շարք պաշտոններ է զբաղեցրել Դատական համակարգում։ 2012 թվականին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:
2012 թվականից աշխատել է որպես դատավոր սկզբում՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այնուհետև Սնանկության դատարանում։
2022թ-ին նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով:
2023 թվականի ապրիլի 7-ին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ 2024թ-ի փետրվարից նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

Այժմ ուսումնասիրենք, թե ինչ ունեցվածք ունի Արթուր Աթաբեկյանը․

Համաձայն դատավորի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ Աթաբեկյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 1 բնակելի տուն, 1 անհատական բնակելի տուն, 3 հողամաս, 1 ավտոկայանատեղի։ Գույքերը գտնվում են Երեւան քաղաքում եւ Տավուշի մարզի Սարիգյուղում։

Որպես տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտային միջոց՝ Աթաբեկյանը հայտարարագրել է 2019 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենա, որը գնվել է 2022 թվականին։

Արթուր Աթաբեկյանը հայտարարագրել է նաեւ մեկ TOYOTA մակնիշի մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել է 4,1 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 6,7 մլն դրամ։
ԲԴԽ նախագահի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23 մլն 293 հազար դրամ, որից 18 մլն 608 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ Դատական դեպարտամենտից, 3 մլն 684 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից, իսկ 1 մլն դրամը այլ եկամուտ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30 մլն 717 հազար դրամ, որը 2 բնակարանի և մեկ ավտոկայանատեղիի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Նշենք, որ Արթուր Աթաբեկյանը ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանի հորաքրոջ որդին է։ Նիկոլ Փաշինյանի սրտի ԲԴԽ նախագահը:

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս