Armenian text to speach

Ալեն Սիմոնյանի ընտանիքի մտերիմ Աննա Աբրահամյանը ևս դատարան է դիմել. 5-րդ դատական հայցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը տեղեկացավ, որ հինգերորդ դատական հայցն է ներկայացվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի դեմ:

Այս անգամ Սաղաթելյանին դատի է տվել Աննա Աբրահամյանը, որը պահանջում է զրպարտություն պարունակող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնել: Դատավորը Գոհար Գրիգորյանն է:

Նշենք, որ ըստ տեղեկությունների Աննա Աբրահամյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքի մտերիմ ընկերներից է: Ու մոտ մեկ ամիս առաջ «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակում ուղիղ եթերում Վազգեն Սաղափելյանի և Նարեկ Սամսոնյանի մասնակցությամբ «Ով ում է դոմփում ՔՊ-ում» վերնագրով փոդքաստում Աննա Աբրահամյանի մասին անձնական տվյալներ էր հրապարակվել: Աբրահամյանը պահանջում է հերքել այդ տեղեկությունները, որն ըստ նրա պահանջի զրպարտություն է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին տեղեկացրել էինք, որ Սաղաթելյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

Armlur.am-ը տեղեկացրել էր, որ ՍԱՏՄ ղեկավարը Սաղաթելյանից պահանջում է օգուտ իրեն բռնագանձել 4.000.000 ՀՀ դրամ, որպես զրպարտության դիմաց ոչ նյութական վնասի փոխհատուցում: Պետրոսյանը պահանջել է նաև Սաղաթելյանին պարտավորեցնել, որպեսզի նույն լրատվականով կամ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլով իրենից հրապարակային ներողություն խնդրել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին էլ տեղեկացրել էինք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արուսյակ Մանավազյանն էր դատի տվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին։ Իսկ օգոստոսի 8-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` կրկին նույն պահանջով:

Սոնա Գրիգորյան




Լրահոս