Երևանի քաղաքապետարանում օգոստոսի 18-ին կայացած գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով Նուբարաշենի աղբավայրի խնդրին՝ նշել է, որ ինքը պայքարում է ոչ թե պատճառների, այլ հետևանքների դեմ, ապա հայտնել, որ աղբի վերամշակման գործարանի համար երկփուլ մրցույթ է տեղի ունենալու:
Նա ասել է, որ կա՛մ մինչև տարվա վերջ այդ մրցույթը կկայանա, կա՛մ արդեն կադրային համապատասխան որոշում կկայացի, քանի որ այս հարցում այլևս չեն կարող հապաղել:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը գտնում է, որ երկար ժամանակ պահանջվեց այս որոշումը կայացնելու համար:
Մրցույթը ե՞րբ է տեղի ունենալու և ո՞վ է այն իրականացնելու ընդդիմադիր ավագանու անդամը նշեց, որ տեղեկություն չունի, սակայն համոզված է օդում փող աշխատելու խնդիր են ուզում լուծել:
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































