Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի։ Նախկինում զոհերի թիվը 358 էր։
Agence France-Presse-ի տվյալներով՝ վերջին մեկ օրում հարավարմտյան Սինդ նահանգում մահացել է 20 մարդ, որից՝ 8-ը տարածաշրջանի մայրաքաղաք Կարաչիում։ 15 միլիոն բնակչություն ունեցող Մեգապոլիսը ջրի տակ է անցել, կաթվածահար է եղել արդյունաբերական ձեռնարկությունների, ծովային նավահանգստի և հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Ջրհեղեղը հանգեցրել է բնակելի շենքերի փլուզման և էլեկտրաէներգիայի մատակարարման երկարատև ընդհատումների։ Աղետի պատճառով Կարաչիի իշխանությունները չորեքշաբթի օրը ոչ աշխատանքային են հայտարարել։
Ջրհեղեղների զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է հյուսիսարևմտյան Խայբեր-Պախտունխվա նահանգում՝ ավելի քան 360 մարդ։ Տուժել են հարյուրավոր մարդիկ։ Ջրհեղեղն ամբողջությամբ ավերել է 349 բնակելի շենք և վնասել մոտ 450-ը։ Որոշ շրջաններում ավերվել է տրանսպորտային ենթակառուցվածքը և խափանումներ են եղել բջջային կապի հետ։ Իշխանությունները 456 ժամանակավոր ճամբար են ստեղծել աղետի գոտուց տարհանվածների համար։ Խայբեր-Պախտունխվայում գործում է արտակարգ դրության ռեժիմ, փրկարարական աշխատանքներին ներգրավված են 6 հազար զինվորականներ և կամավորներ։
Վարչապետ Շահբազ Շարիֆն ավելի վաղ իր ամսական աշխատավարձը նվիրաբերել է տուժած բնակիչների համար նախատեսված օգնության հիմնադրամին, ինչից հետո կառավարության բոլոր նախարարները նույնպես հետևել են նրա օրինակին։






























