Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է ամենաերկար միաժամանակյա և անընդհատ բետոնալցման աշխատանքը։ Գործընթացը տևել է շուրջ 30 ժամ, ներգրավվել է 200-ից ավելի բետոնախառնիչ մեքենա, և լցվել է ավելի քան 2400 մ³ բետոն։
Աշխատանքներն իրականացվել են «Ռենշին» ընկերության Skyline նախագծում, որը կառուցվում է աշխարհահռչակ ինժեներական ընկերություն ArupGroup-ի նախագծով և նրանց առաջատար մասնագետների անմիջական վերահսկողությամբ։
Թեև Հայաստանում նման մասշտաբի և որակի մոտեցումը կիրառվում է առաջին անգամ, այն համարվում է միջազգային շինարարության «ոսկե ստանդարտ», որը սկսում է գործածվել նաև մեր երկրում։
Հիշեցնենք, որ Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում տեղակայված Skyline թաղամասում «Ռենշին»-ը կառուցում է Հայաստանի առաջին 35-հարկանի երկնաքերերը։ Նախագիծը ներդնում է համաշխարհային մակարդակի կառուցապատման և կյանքի որակի նոր չափանիշներ՝ համագործակցելով միջազգային առաջատար ընկերությունների հետ։
Բետոնալցման բացառիկ գործընթացի մանրամասները՝ տեսանյութում։
Մանրամասները՝ տեսանյութում․


























