«Հայաստանը եղել է, կա եւ կմնա արդյունաբերական երկիր»:
Վերջ, Տիգրան Դավթյանին պետք է ազատել աշխատանքից: Ինչո՞ւ, որովհետեւ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ մեր երկիրը պետք է արտահանող երկիր լինի եւ է, այլ ոչ թե արդյունաբերող, բայց ահա էկոնոմիկայի նախարարը հակառակվում է նրան: Ինչեւէ, Հայաստանն արդյունաբերական երկիր իհարկե եղել է, բայց մեր երկրի երեք տասնյակ հազար քառակուսի կիլոմետրը թերեւս մանրադիտակով է պետք զննել` արդյունաբերությունից մնացուկներ հայտնաբերելու համար: Վայրի սեփականաշնորհումը փոշիացրեց ամեն ինչ, ու երբեմնի արտադրական քաղաքներն այսօր Հայաստանի Հանրապետությունում դարձել են աղքատության սիմվոլներ: