Oգոստոսի 20-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հրշեջ փրկարարները կոտրելով ավտոտնակի երկաթե դռան փականը բացել են այն և ներսում անգիտակից վիճակում հայտնաբերել են տղամարդու, ում շտապօգնության բժիշկներիը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա՝ տեղափոխել Այրվացքաբանության ազգային կենտրոն։
Վիրավորին տեղափոխելուց հետո հրշեջ փրկարարները կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Ավտոտնակում կայանված «Mercedes» մակնիշի ավտքոմեքենան կարելի է ասել ամբողջությամբ ներսի հատվածը վերածվել է մոխրի։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պազվում է հիվանդանոց տեղափոխված քաղաքացու, ավտոտնակի սեփականատիրոջ ինքնությունը։





























