Կարգավորվում է դեղերի ոլորտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013-2014թվականներին զգալիորեն բարելավվել է սոցիալական խմբերում ընդգրկված և առանձին հիվանդություններով տառապողքաղաքացիների ապահովումը կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերով։  Քրոնիկերիկամային անբավարարությամբ (երիկամայինփոխպատվաստմանև/կամծրագրային հեմոդիալիզիհիվանդներ), հոգեկան հիվանդություններով, չարորակ նորագոյացություններով (ցավազրկող դեղեր, թմրադեղեր), պարբերական հիվանդությունով (կոլխիցինև/կամհամարժեք այլ դեղեր), շաքարային դիաբետով (ինսուլին և դեսմոպրեսին դեղեր) հիվանդներին անհրաժեշտ դեղերով ապահովումը հասցվել է 100 տոկոսի, իսկ շաքարային և ոչ շաքարային դիաբետ ունեցողներին հակադիաբետիկ հաբերով ապահովումը նախորդ տարիների 30-40-ից հասցվել է 60 %-ի։

Դեղերի կենտրոնացված գնումների կազմակերպման  բարելավման շնորհիվ 2013-ին նախորդ տարվահամեմատ տնտեսվել է 165մլն 701հազար, իսկ 2014-ին` 186մլն 672 հազար դրամ: Բացի այդ, շատ ավելի լուրջ խնայողություններ են արձանագրվել միայն ինսուլինի ձեռք բերման ընթացքում։ 2013 թվականի 2-րդ կիսամյակից ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1108-Ն որոշման համաձայն մարդկային ինսուլինը ձեռք է բերվում անմիջապես արտադրողից` դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերությունից։ Կնքված հնգամյա պայմանագրիհամաձայն 2014 թ. համար նախարարությունը  ձեռք է բերելու  213 000 սրվակ  ինսուլին (մեկ սրվակը 1640 դրամով` նախկին 4800-ի փոխարեն)։ Արդյունքում  մեկ տարվա կտրվածքով կտնտեսվի 663մլն 600 հազար դրամ: Աշխատանքներ են տարվում պետության կարիքների համար մեծ սպառում ունեցող մյուս դեղերի գնումները ևս նույն սկզբունքով իրականացնելու համար: Հավելենք, որ 2013-ին պետական բյուջեից կենտրոնացված կարգով հանրապետության բուժհաստատություններին ևամբուլատորներին հատկացվել է 2.560.272.5 դրամի դեղեր:

Մեծաթիվայլ աշխատանքներ ևս իրականացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 2012թվականին դեղերի շրջանառության ոլորտում տիրող իրավիճակի խիստ քննադատության ժամանակ նշված թերությունները վերացնելուև  էական բարեփոխումներ իրականացնելու նպատակով։

Նախարարության դեղորայքային քաղաքականության հիմնական նպատակը բնակչությանը մատչելի, որակյալ և անվտանգ դեղերով ապահովումն է: Դրան ուղղված հիմնարար քայլ էր«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի`միջազգային ստանդարտներին համապատասխան նախագծի մշակումը, որն արդեն ՀՀ կառավարության հաստատման փուլում է։ Նախագծում արտացոլված ենդեղերի կենսաշրջանառության ողջ շղթայում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները`արտադրողից մինչև սպառող շղթայում բնակչությաննանվտանգ, արդյունավետ, որակյալ ևմատչելիդեղերով ապահովումը, տեղական դեղերի արտադրության նկատմամբ պատշաճ հսկողությունը, ինչպես նաև  հիմնական դեղերի գներիկարգավորումը:

Մինչ օրենքի ընդունումը արդեն իսկ որոշ քայլեր իրականացվել են։ Դեղերի ներմուծման գործընթացն ավելի թափանցիկ և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ ներդրվել է  «մեկ պատուհան» համակարգը, որի արդյունքում դեղերի ներմուծման հավաստագրի հայտը էլեկտրոնային եղանակով մուտքագրում է մաքսային մարմիններում և ներմուծողը այնտեղից էլ ստանում է հավաստագիրը` առանց առողջապահության նախարարություն այցելելու։ Պարզեցվել են դեղերի գրանցման և վերագրանցման ընթացակարգերը։ Կառավարության որոշմամբ գրացման ժամկետն ավարտելուց հետո այժմ դեղերը վերագրանցվում ենընդամենը 15 օրվա ընթացքում: Արդյունքում` 2013 թվականին պետական գրանցում է տրվել շուրջ 800 անվանումդեղի:

ՀՀառողջապահության նախարարի 2013 թվականի մայիսի հրամանով լրամշակվել և հաստատվելէ «Ցածրպահանջարկունեցող, սակայնկենսականորենանհրաժեշտդեղերիցանկը»: Դրա շնորհիվ հիվանդների համար հասանելի են դարձել մի շարք դեղեր, որոնք մինչ օրս ֆիզիկապես հասանելի չէին:

Հետևողական  աշխատանքի արդյունքում 2013թ. հայտնաբերվել է երեք անուն կեղծ դեղ` «Վիտաֆլեքս» ՍՊԸ-ի կողմից ներկրված «Դոստինեքս 0,5մգ N8», «Ռոցեֆին 1գ» և «Սանդոստատին 0,1 մգ/մլ 1մլ ներարկման լուծույթի N5», որոնց ներկրումը ՀՀ կասեցվել է ևիրականացվել է այդ դեղերի խմբաքանակների հետհավաք: Ասենք նաև, որ կեղծ, ժամկետանց և ոչ պիտանի դեղերի շրջանառության դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով օրենսդրական հիմքերի ստեղծմանը զուգահեռ ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի լաբորատորիան հագեցվել է անհրաժեշտ սարքավորումներով` կեղծ դեղերի հայտնաբերման նոր մեթոդներ կիրառելու համար:

Իրականացվում է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջև դեղերի գների մշտադիտարկման տվյալների պարբերական փոխանակում: 2013թ. ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ դեղերի գներըտատանվել են  3-15%-ով`կախված  արտարժույթի փոխարժեքի փոփոխությունից: Առաջիկայում դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողական արդյունավետ գործառույթներ կիրականացնի ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչությունը:

Ոլորտում 2013-ի կարևոր ձեռքբերումներից մեկն էլ Հայաստանում առաջին անգամ  դեղագործական կազմակերպություններից մեկինՊատշաճ արտադրական գործունեության հավաստագրի տրամադրումն էր: Նման հայտ են ներկայացրել հայկական ևս երեք դեղարտադրող ընկերություններ։ Դրանով ոչ միայն կերաշխավորվի մեր երկրում արտադրվող դեղերի որակն ու անվտանգությունը, այլևկդյուրացվի դրանց միջազգային շուկա հանելու գործընթացը։

«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական փաստաթղթերի ընդունումով դեղի շրջանառության ոլորտը կարգավորելու, առկա բացթողումներն ու թերությունները վերացնելու համար առավել բարերար նախապայմաններ կստեղծվեն։




Լրահոս