Armenian text to speach

9887 ՄԱՐԴ ՍՏԱՑԵԼ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ 486 ՄԼՆ ԴՐԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մի քանի աղբյուրից հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց կարող են վերադառնալ ինքնաշխատ եղանակով։

Այսինքն, եթե ձեր հաշվին նկատեք ավելցուկ՝ կլորիկ գումարի տեսքով, կարող եք չանհանգստանալ, դա ձեր աշխատավարձից կուտակված սոցվճարի վերադարձն է։ Հենց այս վերադարձի շնորհիվ անձը մեկ օրում կարող է դառնալ միլիոնատեր։

Եկեք հասկանանք՝ ինչպես է գործում սոցվճարի վերադարձը: Եթե ֆիզիկական անձի ամսական եկամուտը չի գերազանցում 500 հազար դրամը, ապա սոցիալական վճարը հաշվարկվում է եկամտի 5%-ի չափով, իսկ գերազանցելու դեպքում՝ եկամտի 10%-ի եւ 25 հազար դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի՝ 87 հազար 500 դրամից։

Եթե տարեկան եկամուտը չի գերազանցում 6 մլն դրամը, ապա սոցիալական վճարը հաշվարկվում է եկամտի 5%-ի չափով, իսկ գերազանցելու դեպքում՝ եկամտի 10%-ի եւ 300 հազար դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի՝ 1 մլն 50 հազար դրամից։

Հարկ է ընդգծել, որ սոցիալական վճարների վերադարձից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնք մի քանի գործատուների մոտ աշխատում են որպես վարձու աշխատող, կամ միաժամանակ հանդիսանում են անհատ ձեռնարկատեր կամ նոտարի վարձու աշխատող, որի արդյունքում նրանց համար հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարի ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ հասկանալու համար, թե որքան է կազմել այս ծրագրով վերադարձի գումարի չափը, եւ քանի անձ է ստացել սոցվճարի վերադարձ։

«ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ 2025 թվականի առաջին եռամսյակում մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված)  եկամտից հաշվարկված եւ փոխանցված (գանձված)՝ սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարներ վերադարձվել են թվով 9 887 մասնակիցնեդի, իսկ վերադարձված գումարի ընդհանուր չափը կազմել է 486 մլն 606 հազար դրամ», – ասված է հարցմանն ի պատասխան։

 

 

 

 

Շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի կադրերը մեկը մյուսի հետեւից ազատվում են պաշտոններից։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը տարբեր հիմնադրամներում աշխատելուց հետո՝ 2018 թվականից սկսել է պետական պաշտոններ ստանձնել. գյուղատնտեսության նախարարի տեղակալ, ապա էկոնոմիկայի նախարարի տեղակալ, իսկ վերջերս ազատվեց ՇՄՆ փոխնախարարի պաշտոնից։ Իսկ ի՞նչ ունեցվածքով համակարգը լքեց Տիգրան Գաբրիելյանը։ Նախկին փոխնախարարը, համաձայն 2024 թվականի հայտարարագրի, 2011 թվականին ձեռք է բերել բնակարան Երեւանի Էրեբունի վարչական շրջանում։ Սեփական տրանսպորտային միջոց Գաբրիելյանը չի հայտարարագրել, սակայն շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող Lexus մակնիշի մեքենան։ Նրա բանկային ավանդները կազմում են 69 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ գրեթե 11 մլն դրամ, 3,5 հազար դոլար, 1.73 եվրո։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 12 հազար դոլար։ Տիգրան Գաբրիելյանի՝ նախորդ տարվա եկամուտը կազմել է 52 մլն 88 հազար դրամ, որից 15 մլն դրամն աշխատանքի վարձատրություն է ՇՄ նախարարությունից, իսկ 2 մլն 693 հազարը ՀՀ ՊԵԿ-ից ստացած եկամտային հարկի վերադարձ է։ Եկամտի մյուս մասը վարկեր են «Ակբա» բանկից եւ «Ամերիաբանկից»։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 895 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչը մարելու համար էլ նախկին փոխնախարարը ՊեԿ-ից ստացել է եկամտահարկի վերադարձ։ Տիգրան Գաբրիելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

 

 

 

 

 

Ինչո՞ւ նախաքննական մարմինը չի շտապում պատասխանատվության կանչել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն կամ միջադեպի մյուս մասնակիցներին: Ո՞ւմ են փորձում փրկել իրավապահները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Երեւանում երեք քաղաքացու միջեւ տեղի էր ունեցել քաշքշուկ, վիճաբանություն։ Միջադեպի կիզակետում էր եղել ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, իսկ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայի կայանման հարցը։

Գնդակը այժմ Կոմիտեի որոշման դաշտում է, սպասում ենք պատասխանին: Սակայն ՔՊ-ական պատգամավորի որդուն հարցաքննել են ու կանգ առել։

Նկատենք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի որդին առաջին անգամ չէ, որ հայտնվել է իրավապահների տեսադաշտում, բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, ջրից չոր է դուրս գալիս։

2022 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու՝ Շանթ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպով գործը ուշագրավ ավարտ ունեցավ:

Նախաքննական մարմինը, ի դեմս ՀՀ Քննչական կոմիտեի, կարճել էր ԱԺ պատգամավորի որդու աղմկահարույց միջադեպի քրեական գործը:

Ահա թե ինչպես են մաքրվում իշխանական պատգամավորների որդիների մասնակցությամբ միջադեպերը:

Բանն այն է, որ 2022 թվականի մայիսի 15-ին Վայոց ձորի մարզի գազալցակայանում ծեծկռտուք էր եղել: Մասնավորապես, 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ենթարկել, եւ միջադեպի կիզակետում հայտնվել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը:

Ըստ լուրերի՝ այս միջադեպին անգամ «խառնել» են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ «Զապ»-ին, որ ճիշտ ու սխալ անի, թե ով է կռվի մեջ մեղավոր: Արդյունքում, քրեական վարույթը կարճվեց:

Եվ ահա հիմա հերթական ծածկադմփոցն է արվում։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեքշաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցկացրել է ՔՊ վարչության նիստ. քննարկվել է մարզերում ու տարածքային կառույցներում առաջիկա նշանակումների հարցը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործընթացը սկսվել է Սյունիքի մարզից. Գորիսի ՏԿ ղեկավարի պաշտոնում հաստատվել է ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությունը։ Նիստում անդրադարձ է եղել նաեւ այլ մարզային ու տարածքային կառույցների ղեկավարների նշանակմանը։ Փաշինյանը շեշտել է, որ ընտրություններից առաջ անհրաժեշտ է կատարել վերանշանակումներ՝ ըստ արդյունավետության, ինչը վկայում է՝ ՔՊ-ն արդեն լուրջ պատրաստվում է ընտրական գործընթացին: Հաջորդ նիստերին մյուս մարզերի «հարցերը կլուծվեն»: Իսկ մինչ այդ պետք է ՔՊ վարչության անդամի թեկնածուները շարունակեն իրենց քարոզչությունը:

 




Լրահոս