Armenian text to speach

Ո՞Վ Է ԱՌԱՋԻՆԸ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ԳՏԵԼ ՄԱՀԱՑԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Oգոստոսի 17-ին տարածված լուրը, որ «Կապիտալ Բիլդ» ընկերության սեփականատերերից գործարար Կարեն Գասպարյանն ինքնասպան է եղել, շոկային էր: Մարդ, որը կյանքում լուրջ խնդիրներ չի ունեցել, հանկարծ կրակել է ինքն իր վրա:

 

ArmLur.am-ը օգոստոսի 18-ին՝ առավոտյան, արդեն դեպքի վայրում էր: Նախնական տվյալներով ինքնասպան եղած գործարար Կարեն Գասպարյանը վերջին շրջանում շատ տխուր է եղել: ArmLur.am-ի հետ զրույցում նրա հարեւանները պատմեցին, որ անգամ այնքան մտազբաղ է եղել, որ երբեմն չի բարեւել հարեւաններին: Շենքի բնակիչների խոսքով՝ գործարարին առաջինը ինքնասպան վիճակում գտել է նրա վարորդը, որը ոստիկանության նախկին աշխատակից Անդրանիկ Խոջոյանն է: Ըստ նրանց՝ վարորդը զանգահարել է գործարարին, նա չի պատասխանել, որից հետո մտել է ավտոկայանատեղի, բացել է դարպասները, տեսել, որ մեքենան տեղում է, ու կրկին ավտոկայանատեղու դուռը փակել է, գնացել՝ չպատկերացնելով, որ գործարարը մեքենայի մեջ կարող է անշնչացած լինել:

Անցել է 2 ժամ, գործարար Կարեն Գասպարյանի վարորդը կրկին վերադարձել է Դեմիրճյան 1 շենք, որտեղ ընտանիքի հետ բնակվում էր գործարար Կարեն Գասպարյանը, կրկին բացել է ավտոկայանատեղու դարպասները ու մոտեցել մեքենային, որից հետո շենքում լսվել են բղավոցի ձայներ՝ «Էս ի՞նչ արեցիր, ի՞նչ արեցիր….»:

Շենքի բնակիչների պատմելով՝ իրավապահները երբ եկել են դեպքի վայր, անմիջապես տեսախցիկներն են ստուգել, եւ տեսանյութում երեւում է, թե ինչպես է գործարար Կարեն Գասպարյանը միայնակ մտնում իր ավտոկայանատեղի, փակում է դարպասները, նստում մեքենան, փակում դռներն ու լուսամուտները, ապա կրակոցով սպանում իրեն: Բնակիչների խոսքով, երբ նրան գտել են անշնչացած վիճակում, չեն կարողացել բացել մեքենայի դռները: Վարորդը գնացել, տանից բերել է մեքենայի պահուստային բանալիները ու բացել մեքենայի դռները՝ գտնելով նրան արդեն մի քանի ժամ մահացած վիճակում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործարարն ամուսնացած էր, ուներ 2 երեխա՝ տղան 13 տարեկան, աղջիկը 20: Բնակիչների խոսքով՝ նրանք բարեկեցիկ կյանքով էին ապրում, ու առեղծված է, թե ինչու պետք է Կարենը գնար այդ քայլին: Հարեւանները ArmLur.am-ին տեղեկացրին, որ լսել են՝ որոշ ժամանակ առաջ Կարեն Գասպարյանը ֆինանսական խնդիրներ է ունեցել, սակայն ամեն ինչ կարգավորվել էր, բայց ընկերները պատմել են նաեւ, որ տեւական ժամանակ է՝ ինչ հրավիրում էին նրան որեւէ խնջույքի կամ առիթի, իսկ Կարենը հրաժարվում էր՝՝ ասելով, թե տրամադրություն չունի, չի ցանկանում ներկա գտնվել : Դեմիրճյան 1 շենքի համատիրության ղեկավարը թույլ չտվեց բարձրանալ գործարարի տուն՝ նշելով, որ ընտանիքը վատ վիճակում է, պարբերաբար շտապօգնություն է գալիս:

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Կարեն Գասպարյանը «Կապիտալ Բիլդ» կառուցապատող կազմակերպության բաժնետերերից մեկն է։ Դեպքի մասին առաջինը ահազանգել էր Shamshyan.com-ը եւ հայտնել, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս