Armenian text to speach

ՖՐԵՍԿՈ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ եւ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ մինչեւ սեպտեմբերի 6-ը (փառատոնը սկսվել է օգոստոսի 18-ից) Լոռու, Կոտայքի մարզերում եւ Երեւանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնը:

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնի մեկնարկին ընդառաջ Լոռու մարզում կկազմակերպվի ներառական մշակութային ճամբար՝ ուղղված խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանը եւ մշակութային ինտեգրմանը։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 22-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքում: Կմասնակցեն դաշնակահար Լեւոն Կարապետյանը, Հայաստանի Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը, «Զալյան Վոյս ստուդիան» եւ Ժեստերի երգչախումբը: Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված են 35 երկրից ներկայացված 52 միջազգային ֆիլմ, համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ եւ վարպետության դասեր։

«Ֆրեսկո»-ն մշակութային երկխոսության յուրօրինակ հարթակ է, որը Հայաստանը վերածում է ժամանակակից շփումների խաչմերուկի։ Այն համադրում է մշակութային, հոգեւոր եւ սոցիալական արժեքներ, միավորում է արդի արվեստի տարբեր ձեւեր եւ հոգեւոր թեմատիկ ֆիլմեր՝ ընդգծելով արվեստի դերը մարդու ներաշխարհի բացահայտման, սոցիալական արդարության, ներառականության եւ միջմշակութային երկխոսության խթանման գործում։ Փառատոնը հատուկ ուշադրություն է դարձնում խոցելի խմբերի ստեղծագործական ներուժի զարգացմանը, կարծրատիպերի հաղթահարմանը եւ համատեղ նախաձեռնությունների խրախուսմանը՝ հիմնվելով ինտեգրման սկզբունքի վրա։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Օգոստոսի 18-20-ը Լոռու մարզի Ներառական մշակութային ճամբարում տեղի է  ունենալու միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը:

«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնի ծրագիրը հետեւյալն է՝

Օգոստոսի 22 – Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ

20:30 համերգային ծրագիր – Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլ,

– Զալիան Վոյս ստուդիո եւ Ժեստերի երգչախումբ,

– Դաշնակահար՝ Լեւոն Կարապետյան

21:30՝ ֆիլմերի դիտում – «Անկայունության Երգը» (Թայվան), «Թաիֆ» (Իրաք):

 

Օգոստոսի 23 – Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ

20:30 համերգային ծրագիր – Ազգային նվագարանների պետական նվագախումբ

21:30-ին՝ Ֆիլմերի դիտում  – «Գծագրելու Ժամանակը» (Իսպանիա), «Կանաչ Խխունջների Մայրամուտը» (Իրան), «Սիլվենը Թեղուտից» (Հայաստան), «Վերայի Երազանքները Սուշիի Մասին» (Ռուսաստան), «Ժպիտներ եւ Շաքար» (Հոնգ Կոնգ):

 

Օգոստոսի 24 – Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ

20:30 համերգային ծրագիր – Սարգիս Մանուկյան եւ ընկերներ

21:30 Ֆիլմերի դիտում – «Կոնտակտ» (Ռուսաստան), «Գիշերային Հերթափոխ» (Ֆրանսիա), «Բարեւ» (Հայաստան), «Մեծահասակները» (Ռուսաստան), «Բեուլա» (Հնդկաստան)

Օգոստոսի 27 – Երեւան, Փոքր Թատրոն, Աբովյան 11

14:00 ֆիլմերի դիտում – «Հորիզոնից մի փոքր հեռու» (Ռուսաստան), «Պարզ բաներ», (Ռուսաստան), «Վերջին Անգամ» (ԱՄՆ), «Անցանկալի անդամ» (Հնդկաստան), «Աֆոյո Կարլո» (Իտալիա), «Նինա» (Իտալիա), «Մայրիկ» (Լեհաստան), «Կարանտինային փրկագին» (Իրան), «Կուչոմոզա» (Չադ), «Դիմանկար» (Ռուսաստան), «Առանց ընտանիքի» (Ռուսաստան), «Ուղիղ եւ Շրջանագծով» (Բելառուս), «Ամբողջական հիշողություն» (Լյուքսեմբուրգ), «Գեղեցիկ Ժպիտ» (Գերմանիա), «Մանկական ալբոմ» (Ռուսաստան), «Հաղթողը» (Իրան), «Մեկ տեսանելի» (Ֆրանսիա), «Նովավիտա» (Իտալիա), «Անհնարինին ընդդեմ» (Մեքսիկա), «Նանուկ Սարի Լեգենդը» (Իրան), «Կետ» (Իրան), «Մայրեր եւ երեխաներ» (Ռուսաստան):

 

Օգոստոսի 28 – Երեւան, Փոքր Թատրոն, Աբովյան 11

14:00 ֆիլմերի դիտում – «Ամառվա վերջի պոեմը» (Չինաստան, Շվեյցարիա), «Յու» (Ռուսաստան), «Դեպի Ո՞ւր»  (Եգիպտոս), «Քուինն» (Բրազիլիա), «Վրա» (Հոնգ Կոնգ), «Անիծված ձվերը» (Ալժիր), «Թակոց» (Վրաստան, Ռուսաստան), «Երբ Ես Եկա Քո Դռան Մոտ» (Եթովպիա), «Լույսեր» (Չեխիա), «Երեք ոտքի պարը» (Գերմանիա), «Կարերի տակ» (Արգենտինա), «Վարդերի փողոց» (Իտալիա), «Բլանշետը եւ ութ կոպեկը» (Ֆրանսիա), «Սեւ ու սպիտակ» (Հայաստան, Ռուսաստան):

19:00-ին՝ թատերական ներկայացում – «Վայրի երեխան» (Գյումրու երիտասարդական թատերախումբ):

 

Օգոստոսի 30 – Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Շառլ Ազնավուրի անվան զբոսայգի՝ Եղեւնիների պուրակ

20:30 համերգային ծրագիր – «Արդվին» երգի-պարի անսամբլ

21:30-ին՝ ֆիլմերի դիտում – «Հայոց Հոգու եւ Մարմնի Համաձույլը» (Հայաստան):

Սեպտեմբերի 5 – Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Շառլ Ազնավուրի անվան զբոսայգի՝ Եղեւնիների պուրակ

20:30-ին՝ թատերական ներկայացում – «Ցանկապատ» (ԲՈՀԵՄ թատրոն):

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 




Լրահոս