«Կյանքը միայն պատգամավորական գործունեությամբ չի սահմանափակվում»:
Մարդիկ, ինչպես նաեւ նրանց մոտեցումները, խիստ տարբեր են: Վերջերս տեղի ունցած պաշտոնանկությունների թեթեւ ալիքից հեռացածների մեծ մասը, ինչպես ասում են, դեռեւս չի կարողանում ինքն իրեն հավաքել: Շատերն էլ, իրենց կարիերայի մոտալուտ եւ անխուսափելի վախճանը կանխազգալով, գոնե հրապարակավ իրենց հույս են տալիս, որ առանց պաշտոնի էլ է հնարավոր ապրել: Այս առումով մանդատը զիջել պատրաստվող Տիգրան Թորոսյանի օրինակը լավ կլինի, որ վարակիչ դառնա, քանի որ միեւնույն է, կյանքն առանց պաշտոնի էլ է շարունակվելու` թեկուզ ամբիոնի վարիչի աթոռին նստած: