Յանուկովիչի որդուն 5 տարի ազատազրկում է սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նոր իշխանությունների հրահանգով՝ հետախուզվում է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին` Ալեքսանդրը:

Երկրի անվտանգության ծառայությունը մեղադրում է նրան ծառայողական կեղծարարության, կեղծ փաստաթղթեր կազմելու և հանձնելու մեջ:

Ալեքսանդր Յանուկովիչին այս կապակցությամբ 5 տարվա ազատազրկում է սպառնում. տեղեկացնում է kp.ru-ն:

Նշենք, որ նախագահի որդին ակտիվ գործարարությամբ է զբաղվում: Նա գլխավորում է Assets Management Company-ն և ներդրումներ է անում շինարարական նախագծերում: Ալեքսանդր Յանուկովիչի անձնական ունեցվածքը գնահատվում է 367-510 միլիոն դոլար:




Լրահոս