Կառավարությունը օգոստոսի 21-ի նիստին որոշեց բավարարել «ՎԵԼԼԱՐ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
Ըստ կառավարություն ներկայացված նախագծի, «ՎԵԼԼԱՐ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի հուլիսի 8-ից մինչև 2028 թվականի հուլիսի 7-ը ներառյալ։
Ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

























































































