Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական պատգամավորը, որին քրեականները ծեծել էին, պարտությունից հետո «պարգևավճար» ստացավ. նոր պաշտոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արեն Մկրտչյանի նշանակումը Լոռու մարզպետի պաշտոնին, սպասելի էր, քանի որ բռնության կիրառումը վերածվեց «նվիրվածության» գնահատման։

Հիշեցնենք՝ Արեն Մկրտչյանը մասնակիցն էր 2025 թ․ հուլիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծռտուքին, որի ժամանակ ինքնամոռաց հարվածում էր ընդդիմադիր պատգամավորներին։ Ավելին՝ միջադեպի ընթացքում ձեռքը կոտրեց։ Իսկ հիմա՝ որպես «փոխհատուցում», ստացավ յուղոտ մարզպետական աթոռը։

Մկրտչյանի քաղաքական ուղին նախկինում արդեն իսկ ունեցել է խայտառակ դրսևորումներ։ Նա, լինելով ՔՊ թեկնածու Ալավերդի քաղաքում, վարկաբեկող պարտություն կրեց, որն հիմա մոռացության է տրվել՝ մարզպետական պաշտոնի «մխիթարանքով»։ Այսպիսով, իշխող թիմում պաշտոն ստանալու հիմնական չափանիշը ոչ թե կառավարման ունակություններն են, այլ կուսակցական հնազանդությունն ու բռնի հավատարմությունը։

Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը 2023 դեպտեմբերի 29-ին գրել էր, որ «Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին, քանի որ Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ պետք է նշանակվեր քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն», բայց խոստումը չէր կատարվել:

Ծեծկռտուքից հետո թեման շարունակվել է Ալավերդիի երկաթգծի կայարանի թաղամասում: Հաշվեհարդար տեսնելու եւ հարցին վերջնական «իտոգ» տալու համար միջադեպի մասնակիցներից Ալեքսանդր Մելիքյանը 5-6 անգամ կրակել է «հակառակորդներից» Զորայր Շահվերդյանի, եւ այդ պահին այդտեղ գտնվող այլ անձնանց ուղղությամբ: Ալեքսանդր Մելիքյանը փորձել է սպանել Զորայր Շահվերդյանին: Մեզ ասացին, որ նա է եղել Արեն Մկրտչյանին ենթադրաբար ծեծած ալավերդցին: Ըստ ամենայնի՝ իշխանամերձ շրջանակները փորձել են հաշվեհարդար տեսնել նրանից: Հրապարակի այս տեղեկությունները ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից հաստատել էին՝ հայտնելով, որ նյութերն ուղարկվել է Քննչական կոմիտե»:

Իհարկե Արեն Մկրտչյանը հերքել է իր մասնակցությունն այս միջադեպին, բայց փաստ է, որ Փաշինյանի իրավապահները մաքրել են Արեն Մկրտչյանին բոլոր պատմություններից. Գործում նա որևէ կերպ ներգրավված չէ:

 

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս