Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները։ Նիկոլ Փաշինյանն էլ հաստատեց, որ Թորոսյանը կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը` Լոռու մարզպետ։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Արսեն Թորոսյանին կփոխարինի ՔՊ-ական Էսթեր Այվազյանը, ով այժմ հանդիսանում է Մասիս քաղաքի Մ. Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի տնօրենը։
Իսկ ահա ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ական Արեն Մկրտչյանին կփոխարինի ցանկում առկա հերթական համարը զբաղեցնող ՔՊ-ական Վանիկ Օհանյանը, ով 2020 թվականի դեկտեմբերի 17-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Օհանյանը 2019 թվականին եղել է «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրեն, իսկ ահա դրանից առաջ 2017 թվականին հիմնադրել է «Օհանյան կլինիկա» ՍՊԸ-ն։
Վանիկ Օհանյանը նշանակվել էր նաև Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Էմմա Միքայելյան

























































































