World Car Awards միջազգանին ավտոմոբիլային մրցանակի ժյուրին հրապարակել է 2014թ.-ի հաղթողներին: Տարվա ավտոմեքենայի գլխավոր տիտղոսը ստացել է Audi A3-ը, որը BMW 4-ից и Mazda 3-ից առաջ է անցել, տեղեկացնում է aif.ru-ն:
Մրցանակային ավտոմեքենաներից լավագույնն է ճանաչվել Mercedes-Benz S-Class-ը, իսկ ամենասպորտայինը` Porsche 911 GT3-ը: BMW i3-ը միանգամից երկու մրցանակ է ստացել` որպես տարվա «կանաչ» ավտոմեքնա, և լավագույն դիզայնի համար մրցանակը:
Անցած տարիներին տարվա «Համաշխարհային ավտոմոբիլ» կոչումը ստացել են` Volkswagen Golf-ը` 2013թ.-ին, Volkswagen Up!-ը` 2012թ.-ին, Nissan Leaf-ը` 2011թ.-ին, Volkswagen Polo-ն` 2010թ.-ին, Volkswagen Golf-ը`2009 году, Mazda2 / Mazda Demio-ն` 2008թ.-ին, LS460 Lexus-ը` 2007թ,-ին, BMW 3-Series-ը` 2006թ.-ին, ինչպես նաև Audi A6-ն 2005թ.-ին:
Մրցանակը գոյություն ունի 2003թ-ից: Իսկ անցած արարողությունը հոբելյանական էր:
World Car-ի մրցանակաբաշխությանը մասնակցելու համար անհրժեշտ է, որպեսզի թեկնածուները վաճառքի համար հասանելի դառնան առնվազն երկու մայրցամաքների վրա` 2013թ-ի հունվարի մեկից սկսած և 2014թ-ի մայիսի 31-ին վերջացրած:
Մեքենաները ընտրվում են 22 երկրների առաջաար ավտոմոբիլային լրագրողների կողմից: