Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀԿ նախկին պատգամավորը, որը հետո «Հանրապետության» ընտրացուցակում էր, զենքերի կռիվ է տալիս. բացառիկ Armlur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը իրավապահ շրջանակներին մոտ կանգնած իր աղբյուրներից ստացել է տեղեկություններ այն մասին, որ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը դատարանի միջոցով փորձում է փրկել իր զենքերը: ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Մանվել Ղազարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ներքին գործերի նախարարության: Պարզվում է, որ Ղազարյանը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով նախատեսված փաստաթղթերը ներկայացրել է և հիմա պահանջում է, որ իր «ԲՐԱՈՒՆԻՆԳ» մոդելի զենքը սեփականության իրավունքով, անժամկետ, առանց մալելու, պահելու և կրելու թույլտվությունը ճանաչվի:

Ինչ կորոշի դատարանը, դժվար է ասել, բայց ուշագրավ է, որ տարիների ընթացքում որպես պարգևատրում ստացած զենքերը փորձում են փրկել նաև նախկին պատգամավորները, նախարարները:

Հիշեցնենք, որ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը եղել է երկարամյա պատգամավոր՝ այդ թվում և ՀՀԿ խմբակցությունում: Իսկ վերջին խորհրդարանական ընտրություններում արդեն Արամ Զ. Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության «Մենք» դաշինքի ընտրացուցակում էր ներգրավված:

 

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս