2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների և սեպտեմբերի 25-ի պայթյունի հետևանքով զոհված կամ անհետ կորած համարվող անձանց հարազատները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ Կառավարության շենքի դիմաց և գրավոր նամակով իրենց պահանջը ներկայացրել և՛ Կառավարությանը, և՛ ԱԱԾ-ին:
Բողոքի ակցիայի մասնակից էր նաև Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի բնակիչ, ազատամարտիկ և զոհված զինծառայողի հայր Բորիկ Արզումանյանը:
ArmLur.am-ի հետ զրույցում Բորիկ Արզումանյանը նշեց հետևյալը. ‹‹Որդիս՝ Արթուր Արզումանյանը զինծառայող էր, զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին: Մեզ հորդորել են մեր երեխաներին հուղարկավորել Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում, այն պայմանով, որ արտաշիրիմում կանեն ու կբերեն մեզ կհասցնեն: Երկու տարի է մնացել էլ տեղ չի մնացել որ չդիմենք: Մի Աբազյան էր մեզ ընդունում՝ իրան էլ հանեցին: Ի՞նչ է լինելու՝ չգիտենք: Միայն 2023 թվականին մեր փոքրիկ գյուղը՝ Առաջաձորը, 17 զոհ է տվել: Ո՞ր չեն կռվել, բա այդքան զոհերը որտեղից: Թող հրապարակից դուրս գան՝ իմանան կռիվն ինչ բան է››:
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․



















































































