Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ինքն է որոշել չտեղափոխվել անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Սաութհեմփթոն», հաղորդում է championat.com-ը։
«Կրասնոդարի» ղեկավարությունն ու Սպերցյանը որոշել են սպասել այլ առաջարկների Եվրոպայից։
«Սաութհեմփթոնը» վերջին առաջարկով պատրաստ էր Սպերցյանի տրանսֆերի համար վճարել 18 միլիոն դոլար։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։





























