Երևանի ընհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նախնական կալանքը։
«Ես հիմա ստեղ բոյ եմ տալիս, մեղադրյալների, իմ 18 ընկերների հետ ստեղ բոյ եմ տալիս, իմ տեսակնա, անարժանապատվության, անարդարության դեմ, իմ պատվի համար բոյ եմ տալիս: Դա տեռորիզմա՞ ես չեմ հասկանում: Բայց սենց չի մնալու, բոլորդ պատասխան եք տալու: Էս պայքարը մեր հայրենիքի համար ա, արժանապատվության համար ա, բոլորդ պատասխան եք տալու: Էս փուչիկը տրաքելու ա, արդարությունը հաղթելու ա»,-դիմելով դատավորին ասաց Արթուր Սարգսյանը:

























































































