«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթին քիչ ժամանակ է մնացել. այն կայանալու է սեպտեմբերի 2-ին:
Սոցապնախարար նշանակված Արսեն Թորոսյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ըստ տարբեր աղբյուրների, ջանքեր են գործադրում ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանին ՍԳԼ տնօրենից մեկընդմիշտ հեռացնելու համար:
Հիշեցնենք, որ տնօրենի այս պաշտոնի համար մրցելու են «մերժված նախկինների» օրոք բարգավաճ կյանքով ապրած, պաշտոններ զբաղեցրած Նարեկ Վանեսյանը, ՔՊ-ական նախկին պատգամավոր, ՍՄՍ-ով մանդատից հրաժարված Նարեկ Զեյնալյանը եւ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը:
Իսկ ով է Նարեկ Վանեսյանը:
Դեռեւս հեռավոր 2015 թվականին Նարեկ Վանեսյանը մեկ տարում 3 տարբեր պաշտոններ էր զբաղեցրել.
2015 թվականի մայիսի 27-ին կայացած մրցույթի արդյունքում, որին մասնակցել էր 4 թեկնածու, Նարեկ Վանեսյանն ընտրվել էր Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն:
2015 թվականի մայիսի 29-ին, մարզպետ Հ. Աբովյանի որոշմամբ, նա Իջեւանի ԲԿ-ի տնօրեն էր նշանակվել 6 ամիս ժամկետով:
Իսկ 2015 թվականի հոկտեմբերի 12-ից Վանեսյանը պաշտոնավարեց որպես մարզպետարանի աշխատակազմի վերոհիշյալ վարչության պետ:
Արդեն 2018 թվականի հետհեղափոխական Հայաստանում Նարեկ Վանեսյանը Արսեն Թորոսյանի կողմից նշանակվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի ղեկավար: Նա աշխատանքից ազատման դիմում էր գրել, որին նախորդել էր սկանդալ, այն է՝ 2018 թվականի հոկտեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել էր հայտարարություն այն մասին, որ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքումից հետո հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, որը հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։ Հայտարարությունից հետո այդ հոգեբուժարանի ղեկավարը թույլ էր տվել անօրինական վարքագիծ (https://factor.am/94388.html):
Բանն այն է, որ բացի այս սկանդալից, Վանեսյանի մասին մամուլում ավելի աղմկահարույց հրապարակումներ են եղել։ Նմանօրինակ մի դեպք Նարեկ Վանեսյանի հետ է կապվում կաշառքի գործով։
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 1-ին մասի (խարդախությունը, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ մի քաղաքացի դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ Նարեկ Վանեսյանն իրեն աշխատանքի ընդունելու համար պահանջել եւ ստացել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն ամեն անգամ ձգձգել է աշխատանքի ընդունելու գործընթացը:
Քաղաքացին տեսնելով, որ Վանեսյանը խաբել է իրեն, դիմել է իրավապահներին։
Նարեկ Վանեսյանը նշված քրեական գործում ներգրավված է եղել որպես կասկածյալ, եւ նրանից ստորագրություն են վերցրել՝ բնակության վայրից չհեռանալու վերաբերյալ (https://tert.am/am/news/2019/02/05/Narek-vanesyan/2913131?fbclid=IwAR0B4-qogkZBSThqee4gi3J6iljauGRMa8EVQynagnxCgwotQ34N6Bhrf2I):
Ահա այս կոռուպցիոն դրսեւորումներից հետո Վանեսյանի «հովանավոր» Արսեն Թորոսյանը, որը երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակվեց, Նարեկ Վանեսյանի դեմքով պայքարում է ԲԿ-ի տնօրեն դառնալու համար։ Իսկ այդ բժշկական կենտրոնին ահռելի ֆինանսական հատկացումների եւ մյուս ենթադրյալ կոռուպցիոն երեւույթների մասին բազմաթիվ հրապարակումներ կան ու դեռ պատրաստվում են:
Շարունակելի
Պաշտոնական աղբյուրների ուսումնասիրությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Միքայել Սրբազանի գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2024 թվականին գույքային մեծ առաջխաղացում է ունեցել։ 2023 թվականին Արմինե Մելիքսեթյանը նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր։ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ դատավոր Մելիքսեթյանը տարեսկզբին հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն եւ 3 հողամաս։ Տարվա ընթացքում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում եւ ավտոկայանատեղի։ Բնակարանն արժեցել է 31 մլն 791 հազար դրամ, իսկ ավտոկայանատեղին՝ 2,5 մլն դրամ։ Գնումն իրականացվել է «ՄԼ Մայնինգ»-ից։ Արդյունքում, տարեվերջի դրությամբ, դատավոր Մելիքսեթյանը ունի 6 անշարժ գույք։ Տրանսպորտային միջոցներ դատավորը չի հայտարարագրել, սակայն ունի մեկ Toyota մակնիշի մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզեց, որ դատավորի կանխիկ դրամական միջոցը կազմում է 4 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 902 հազար դրամ, որից 13 մլն 856 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ Դատական դեպարտամենտից։ Մելիքսեթյանը դասավանդում է նաեւ Երեւանի Գլաձոր համալսարանում եւ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում, որտեղից ստացել է գրեթե 480 հազար դրամ։ Իսկ ՀՀ ՊԵԿ-ից ստացված 2 մլն 560 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է՝ հիփոթեքով գնած բնակարանի մայր գումարը մարելու համար։ Մելիքսեթյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 245 հազար դրամ:
Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նոր տնօրենի մրցույթ է հայտարարված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այն կայանալու է օգոստոսի 28-ին. հանձնաժողովը մրցույթից հետո պետք է ներկայացնի նոր տնօրենին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԲԿ-ի տնօրենի համար առաջադրվել է 8 անձի թեկնածություն, բայց, իհարկե, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ինչպես միշտ ունի իր «սրտի» թեկնածուին, որն այժմ ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարն է՝ Կարեն Ծառուկյանը: Մենք տեղեկացանք, որ ինչքան էլ Ավանեսյանը դերակատարում ունի մրցութային հանձնաժողովում, այժմ, միեւնույնն է, գերլարված մթնոլորտ է, թե ինչպես կկարողանան իրենց թեկնածուին «անցկացնել» ու տնօրեն նշանակել: Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին ArmLur.am-ը գրել էր, որ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի փոխարեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Կարեն Ծառուկյանը, որն էլ Ավանեսյանի թեկնածուն է: Նշենք, որ Կարեն Ծառուկյանը զբաղեցնում էր Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոուրոլոգիական բաժանմունքի բաժնի վարիչի պաշտոնը։
Շուրջ մեկ տարի շարունակ Նիկոլ Փաշինյանի գովքն անող, նրա հետ լուսադեմին հեծանիվ քշող, Փաշինյանի բոլոր թեզերը ինքնամոռաց պաշտպանող ՔՊ-ական Արսեն Թորոսյանի ջանքերն արդյունք տվեցին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցեցին, որ Փաշինյանը որոշել է նրան կրկին գործադիր մարմին ուղարկել՝ այս անգամ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունների ներսում երեկ թեժ քննարկվել է այս նշանակումը: Բանն այն է, որ Թորոսյանը ՔՊ-ում գրեթե համախոհ չունի, իսկ խորհրդարանում այդպես էլ իրական գործընկեր չունեցավ, աշխատասենյակն էլ մի անկյունում լքված պատժախցի նման մի տեղ էր: Ակնհայտ նկատելի էր, որ Արսեն Թորոսյանի հետ քչերն էին շփվում կամ չէին շփվում: «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ Արսեն Թորոսյանն անգամ ճաշարանում գրեթե միշտ միայնակ էր սնվում:



















































































