Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քաղաքի փողոցներում ամեն օր հանդիպում ենք նոր գովազդների։ Բայց կան նաեւ այսպիսի «տպավորիչ» պաստառներ, որոնք թերեւս ավելի շատ հիշեցնում են հորոսկոպ, քան գովազդ։

 

 

 

ՀՈԳԵՎՈՐ

Եկեղեցում մոմ վառելու վերաբերյալ բազմաթիվ «առասպելներ» կան՝ քանի մոմ վառել, որտեղ վառել այն, որպեսզի չդիպչի ուրիշի մոմին ու, իբրեւ թե, չվերցնի ուրիշի դժբախտությունները եւ այլն: Ինչպե՞ս է քրիստոնեությունը մեկնաբանում այն, եւ ո՞րն է մոմ վառելու «ճիշտ տարբերակն» ու խորհուրդը:

Էլեն Քոչարյան  (42 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մոմը, որպես լույսի խորհուրդ, եկեղեցական արարողություններում օգտագործվել է շատ վաղուց։ Հոգեւոր իմաստով բացարձակ կարեւոր չէ, թե քանի մոմ կվառի հավատացյալը։ Այստեղ կարեւորը հավատն է: Եկեղեցում  մոմ կարելի է վառել  կենտրոնում վառվող կանթեղից։ Սին են այն մտքերը, թե պետք է մոմ վառել միայն մահացածների կամ ողջերի համար, եւ կամ չպետք է թույլ տալ, որ ուրիշը ձեր մոմից վառի, քանի որ կարող է խլել Ձեր երջանկությունը:

Հովհաննեսի Ավետարանում կարդում ենք այն մասին, որ վառվող մոմն առաջին հերթին խորհրդանշում է Քրիստոսին եւ ապա` քրիստոնյաներին. «Ես եմ աշխարհի լույսը, ով Իմ ետեւից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. 8:12): Մատթեոսի Ավետարանում էլ Քրիստոս ասում է.  «Դուք եք աշխարհի լույսը… Եվ ճրագը վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, եւ նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են: Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:14-16):

Արարատյան հայրապետական թեմ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Ոչ ոք չի ասում, թե եկեղեցում, աղոթքին զուգահեռ, մոմ վառելը պարտադիր պայման է.  ո՛չ։ Այն պետք է բխի մեր հավատքի բովանդակությունից եւ ոչ թե միայն ձեւի կրողը լինի։

 

 

 

 




Լրահոս