Կիսածանր քաշում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Բերնարդ Հոպկինսը (54-6-2, 32 КО) պատրաստ է նոր ռեկորդների. հայտնում է Boxingscene-ը:
Ապրիլի 19-ին 49-ամյա Հոպկինսը կարող է մտնել պատմության մեջ որպես աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանած ամենատարիքով բռնցքամարտիկ:
Բեյբուտ Շումենովի (14-1, 9 КО) հետ մենամարտում կոնի վրա է դրվելու IBF վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին և WBA վարկածով աշխարհի «սուպերչմպիոնի» կոչումը:
«Ես պատմություն եմ կերտում: Եթե դուք հնարավորություն ունեք տեսնելու այն, ինչ այլևս երբեք չի լինելու, դիտե՛ք իմ մարտը: Հետո դուք կարող եք այդ մասին պատմել ձեր թոռներին»,-հայտարարել է Բերնարդ Հոպկինսը: