Armenian text to speach

ԱՄՆ-ը կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ երկու շաբաթվա ընթացքում․ Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Միացյալ Նահանգները կարող է փոխել իր մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության նկատմամբ մոտ երկու շաբաթվա ընթացքում, եթե որոշի, որ խաղաղ կարգավորման հասնել հնարավոր չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ամերիկյան ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում նրան հարցրել են, թե արդյոք Ուկրաինայում խաղաղություն կլինի.

«Ես ձեզ կտեղեկացնեմ։ Ես կասեի, որ երկու շաբաթվա ընթացքում մենք այս կամ այն ​​կերպ կիմանանք։ Դրանից հետո մենք, հնարավոր է, ստիպված լինենք այլ մոտեցում ցուցաբերել», – պատասխանել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը՝ առանց մանրամասների մեջ խորանալու։




Լրահոս