Armenian text to speach

Ինչպես են Նոր Արեշում մի խումբ երիտասարդներ փորձել ծեծել ավագ քրեական ոստիկանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ին հայտնի դարձավ,որ Անդրանիկ Մուրադյանը, Ահարոն Մհերի Մկոյանը, Մհեր Ահարոնի Մկոյանը, Դավիթ Ահարոն Սամվել Սերգեյի Վարդանյանը, Հրաչյա Պողոսի Իրիցյանը, Անդրանիկ Արմենի Մկոյանը մեղադրվում են այն բանի համար, որ նրանք 2024թ. դեկտեմբերի 15-ին ժամը՝ 16։40-ից մինչև 16։50-ն ընկած ժամանկահատվածում, դեռևս քննությամբ չպարզված այլ անձանց հետ խմբի կազմում, խմբի մյուս անդամների գործողությունների բնույթը և դրանց հետևանքները, վերջիններիս հետ, Երևան քաղաքի Նոր Արեշ 34-րդ փողոցի 7/3 տան մոտակայքում փողոցի երթևեկելի մասում բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով հասարակության վերաբերմունք ցուցաբերելով հասարակության համակեցության բարոյական և իրավական նորմերի նկատմամաբ, ինչպես նաև անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հարևանությամբ գտնվող տներում բնակ փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցներում գտնվող և մոտակայքում հասարակության անդամների նկատմամբ տևական ժամանակ իրենց մոտ գտնվող մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված առարկաների գործադրմամբ վիճաբանել են և բարձր հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել որի հետևանքով խախտվել է մարդկանց անդորրը և խոչընդոտվել է փողոցով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Այդ ընթացքում Երևան քաղաքի Նոր Արեշ 34-րդ փողոցի 7/3 տան բնակիչ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության բժշկական թմրադեղերի ապօրինի շրջանառության և տարածման դեմ պայքարի բաժնի ՀԿԳ ավագ քրեական ոստիկան Արսեն Թադևոսյանը՝ նկատելով Սամվել Վարդանյանի, Հրաչյա Իրիցյանի, Անդրանիկ Մուրադյանի, Ահարոն Մկոյանի, Մհեր Մկոյանի, Դավիթ Մկոյանի և նրանց հետ խմբի կազմում գործող մյուս անձանց խուլիգանական վերը նշված գործողությունները, մոտեցել է վերջիններիս և տեղեկացնելով իր ոստիկանության ծառայող լինելու մասին օրինական՝ պահանջ է ներկայացրել նրանց խուլիգանական գործողությունները դադարեցնելու և իրավաչափ վարքագիծ դրսևորելու անհրաժեշտության մասին։

Սամվել Վարդանյանը, Հրաչյա Իրիցյանը, Անդրանիկ Մուրադյանը, Ահարոն Մկոյանը, Մհեր Մկոյանը, Դավիթ Մկոյանը և նրանց հետ խմբի կազմում խուլիգանություն կատարող անձանց մի մասը չեն ենթարկվել Արսեն Թադևոսյանի օրինական պահանջին և շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել պաշտոնատար անձ հանդիսացող Արսեն Թադևոսյանի հասցեին, ապա վերջինիս օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով Հրաչյա Իրիցյանը, Անդրանիկ Մուրադյանը, Ահարոն Մկոյանը, Սամվել Վարդանյանը և քննությամբ չպարզված այլ անձինք, իսկ Դավիթ Մկոյանը և Մհեր Մկոյանը՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված առարկաների գործադրմամբ, փորձել են Արսեն Թադևոսյանի նկատմամբ բռնություն գործադրել, սակայն պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելուն ուղղված նրանց դիտավորության մեջ ընդրկված այդ գործողությունները իրենց կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ Արսեն Թադևոսյանը խույս տալով վերջիններիս հարվածներից՝ մտել է տուն, իսկ Ահարոն Մկոյանը, Սամվել Վարդանյանը, Դավիթ Մկոյանը Արսեն Թադևոսյանի հետևից մտել են տան բակ, դուրս եկել և հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով հեռացել:




Լրահոս