Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 27 մլն դրամ վարկ, հիփոթեքով բնակարան․ ինչ ունեցվածքով է Արեն Մկրտչյանը հեռանում ԱԺ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովում հուլիսի 8-ին  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու ու կալանքի տանելու` դատախազության միջորդագրի քննարկման ժամանակ պատգամավորներին աջ ու ձախ հարվածած, արդյունքում ձեռքը կոտրած Արեն Մկրտչրյանը կնշանակվի Լոռու մարզպետ։

Հիշեցնենք, որ Արեն Մկրտչյանը սկանդալային պարտություն կրեց իր հարազատ Ալավերդիում։ 2023 թվականի դեկտեմբերի տեղի էր ունեցել Ալավերդի համայնքի ավագանու նիստ, որի ժամանակ իրենց «ժողովրդավարության բաստիոն» հռչակած ՔՊ-ականները անվստահություն էին հայտնել Ալավերդու ընդդիմադիր համայնքապետ Արկադի Թամազյանին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, այն կուսակցությունը, որի հովանավորը Ռուբեն Վարդանյանն էր։
Ուշագրավ է, որ 2022թ.-ի՝ Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրություններում Արեն Մկրտչյանը գլխավորում էր ՔՊ կուսակցության համամասնական ցուցակը, սակայն ՔՊ-ն Ալավերդիում պարտվել էր «Ապրելու երկիր» կուսակցությանը:

ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածքով է ծեծով հայտնի Արեն Մկրտչյանը հեռանում Ազգային ժողովից։

Արեն Մկրչտչյանը 2018 թվականին վարչապետի օգնականի պաշտոնը ստանձնելիս ներկայացված հայտարարագրի մի դատարկ թերթիկ է ներկայացրել։


2018 թվականի հեղափոխությունից հետո միայն Արեն Մկրտչյանը գույքի տեր է դարձել։

Համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ Արեն Մկրտչյանը սեփական անշարժ գույք չի հայտարարագրել։ Որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է MAZDA մակնիշի մեքենա, որը գնել է հեղափոխությունից 1 տարի անց։

Հաշվետու տարվա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 468 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 5 մլն 300 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են  12 մլն 670 հազար դրամ, որից  10 մլն 430 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է, իսկ 2 մլն 239 հազար դրամը ՀՀ ՊԵԿ-ից որպես եկամտային հարկի վերադարձ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է  27 մլն 129 հազար դրամ, որից  24 մլն 54 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Արեն Մկրտչյանը «Քաղացիական պայմանագիր» կուսակցության Տարածքային կառույցի նախագահն է։

 Էմմա Միքայելյան




Լրահոս