
Ավելի քան 13 հազար ռուսաստանցիներ չեն կարողացել հատել Ուկրաինայի սահմանը, որոշ մարդկանց մերժել են երկարաժամկետ վիզա տրամադրել: Այդ ռուսաստանցիներից շատերը տղամարդիկ են: Առանձնակի ուշադրության են արժանանում այն տղամարդիկ, որոնք շրջագայում են միայնակ կամ խմբերով, ինչպես նաև՝ ակտիվ տարիքի կանայք:
Սահմանապահ գերատեսչությունը պնդում է, որ մերժում ստացած ռուսաստանցիներից 160-ն ահաբեկչության գործողությունների մասնակից էին: Սահմանապահների նման վարվելակերպի պատճառը երկրում ստեղծված իրավիճակն է. հայտնում է bbc-ն:
Ռուսաստանյան կողմը Կիևից պաշտոնական բացատրություն է պահանջել այն հայտարարության կապակցությամբ, որ ռուսաստանցի 16-ից 60 տարեկան տղամարդկանց մուտքն Ուկրաինա արգելվում է: