Մեզ ահազանգում է քաղաքացին, այն մասին, որ օգոստոսի 18-ին Գոգավանի անցակետում առգրավել են իրեն պատկանող մեքենան՝ պատճառաբանելով, որ Վին կոդը ինքնակպչուն է՝ կեղծած է: Քաղաքացին դիմել էր ՀՀ ՊԵԿ-ին և Քնչական կոմիտեին:
ArmLur.am լրատվականի հետ ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը հայտնեց.
«ՀՀ սահմանային անցակետերում ՀՀ ՊԵԿ մաքսային մարմինները իրենց իրավասության շրջանակներում իրականացնում են մաքսային հսկողություն սահմանով տեղափոխվող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որի ընթացքում բացահայտվել են խախտումներ։
Մասնավորապես մի շարք տրանսպորտային միջոցների նույնականացման համարների (vin կոդերի) անհամապատասխանություն այդ տրանսպորտային միջոցների հաշվառման վկայականների տվյալների հետ։
Մաքսային սահմանով տեղափոխվող ավտոմեքենաների նկատմամբ իրականացվող հսկողությունը մաքսային օրենսդրության պահանջներից բխող մշտական գործառույթ է և իրականացվում է սահմանային բոլոր կետերում։ Բացահայտված խախտումների վերաբերյալ նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նանիկ Աղասյան






























