
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 18-ին բարերար Նիկոլայ Սարկիսովի հետ այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Նիկոլայ Սարկիսովին` նման կարեւոր նախաձեռնությունը ֆինանսավորելու համար: Նախագահն ընդգծել է, որ կրթության եւ գիտության ոլորտը հանդիսանում է մեր պետության զարգացման առաջնային ուղղություններից մեկը եւ այս համատեքստում կարեւորել միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական հաստատությունների առկայությունը:
Նախագահին ուղեկցում էին կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: