Armenian text to speach

ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Հռոմի պատմական քարտեզում Հայաստանը նշված է, իսկ Փաշինյանը «կադաստրի վկայական» է փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հռոմի կենտրոնում՝ Via dei Fori Imperiali փողոցում, կարելի է կանգ առնել պատմության կենդանի վկայության առաջ: ArmLur.am- ի մեր թղթակիցը հետևելով պատմական փաստերին և կենդանի իրողությանը, արձանագրել է, որ հռոմեական ֆորումների միջով ձգվող գլխավոր ճանապարհի պատերին տեղադրված են չորս մարմարե քարտեզներ, դրանք ստեղծվել են 1934 թվականին և պատկերում են Հռոմի կայսրության ընդարձակումը՝ քաղաք-պետությունից մինչև մ.թ. 117 թվականը, երբ կայսր Տրայանոսի օրոք Հռոմը հասավ իր պատմական առավելագույն սահմաններին։

Եվ ահա այդ քարտեզի վրա, որտեղ ներկայացված է աշխարհի հզորագույն կայսրության ազդեցության գոտին, հստակ նշված է «Armenia» անվանումը: Սա պարզ երկրաչափական նշում չէ․ սա փաստ է, վկայություն, որ դեռևս այն ժամանակներում Հայաստանը գոյություն ուներ՝ որպես ինքնություն, տարածք և քաղաքական իրողություն։

Այդ քարտեզը կարելի է համարել յուրօրինակ պատմական վկայական, որը դրված է ոչ թե Հայաստանում, այլ աշխարհի ամենահին քաղաքներից մեկի՝ Հռոմի սրտում։

Սակայն այսօր, երբ Հայաստանի հազարամյա գոյությունը վկայող այդ քարե փաստաթուղթը գտնվում է Հռոմում, մեր երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր երկրի թիվ մեկ ամբիոնից․

«Մենք բոլորս հասկանում ենք, որ մենք մեզ շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, ընդ որում, Հայաստանը որպես պետություն իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել: Եթե այն, ինչ որ մենք ուզում ենք անել ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական, սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլև՝ դե յուրե: Մենք ապրում ենք մի տեղ, որտեղ աշխարհում առնվազն մի քանի պետություն կա, որը մտածում է, որ երբ ուզի՝ կասի մի հատ հավաքվեք ստեղից դուրս եկեք, և մենք այդ ժամանակ չենք կարա ասենք՝ հլը մի րոպե, կադաստրի վկայականը…»

Այս խոսքերը հնչել են Հայաստանի ղեկավարի շուրթերից, այն նույն երկրի ղեկավարի, որի անունը քարե տառերով փորագրված է Հռոմի սրտում՝ փաստարկելու հազարավոր տարիներ առաջ Արմենիայի գոյությունը՝ կոնկրետ քարտեզով։

Հռոմի քարտեզները հուշում են, որ Հայաստանը եղել է ու գոյություն ուներ այն ժամանակ, երբ Հռոմը նվաճումներով էր կառուցում իր համաշխարհային տերությունը։ Իսկ այսօր՝ 21-րդ դարում, Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե մեր երկիրը «կադաստրի վկայական չունի»։

Այս հակադրությունը պատահական չէ․ դա հուշում է, որ պատմության մեջ ամեն ինչ չէ, որ չափվում է ժամանակակից թղթերով ու կնիքներով։ Երբ քարի վրա գրված է Հայաստան, դա արդեն իսկ պատմության և համաշխարհային քաղաքակրթության մեջ գրանցված վկայական է։

Եվ սա փաստ է, որը պետք է տեսնի ողջ աշխարհը։

 

Անահիտ Պետրոսյան

Մանրամասները՝ տեսանյութում 




Լրահոս