
Միջազգային վարպետ Սամուել Սեւյանը ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր եւ միայն կես քայլով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Մագեշ Պանաչատանից (Հնդկաստան): Երրորդ տուրում Սամուելը ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Գատա Կամսկու (ԱՄՆ) հետ:
Գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանն ունի 1,5 միավոր:
Մրցաշարին մասնակցում է 83 շախմատիստ: