Armenian text to speach

Գերմանիան արձագանքել է «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցման մեջ կասկածվող ուկրաինացու կալանավորմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերմանիայի արդարադատության դաշնային նախարար Ստեֆանի Հուբիգը մեկնաբանել է «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցման մեջ կասկածվող ուկրաինացու կալանավորումը: «Դաշնային դատախազությունը տպավորիչ հաջողությունների է հասել հետաքննության մեջ»,- ըստ DPA գործակալության՝ նշել է նա:

«Խողովակաշարերի պայթյունը պետք է հետաքննվի, ներառյալ՝ քրեական օրենսդրության շրջանակում: Հետևաբար, լավ է, որ մենք առաջընթաց ենք գրանցում: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այդ չափազանց բարդ գործողությանը և ովքեր շարունակում են աշխատել օրենքի պահպանման ուղղությամբ»,- շարունակել է նախարարը, հաղորդում է DW-ն:

Հուբիգն ընդգծել է, որ Գերմանիան իրավական պետություն է, որտեղ հանցագործությունները հետևողականորեն հետաքննվում են: Նա պարզաբանել է, որ տեղի ունեցածը չի ազդում Բեռլինի դիրքորոշման վրա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հարցում: «Քաղաքական առումով մենք վճռականորեն Ուկրաինայի կողքին ենք»,- եզրափակել է քաղաքական գործիչը:




Լրահոս