
Ապրիլի 17-ին՝ ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 63-ամյա մի կին եւ հայտնել, որ ապրիլի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցում վրաերթի է ենթարկել իրեն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ապրիլի 17-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: