Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Օտտավան կվերացնի ամերիկյան ապրանքների նկատմամբ իր պատասխան մաքսատուրքերի մեծ մասը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կասեցված առևտրային բանակցությունները«վերակենդանացնելու» շուրջ համաձայնության գալուց հետո, հաղորդում է Global News-ը։
Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ ավտոմեքենաների, պողպատի և ալյումինի նկատմամբ Կանադայի սահմանած մաքսատուրքերն առայժմ կմնան ուժի մեջ՝ այդ քայլը որակելով որպես Թրամփի՝ Կանադայի նկատմամբ սահմանած մաքսատուրքերին «համապատասխանելու» փորձ։
«Մինչ մենք աշխատում ենք լուծել Միացյալ Նահանգների հետ առկա չլուծված առևտրային խնդիրները, կարևոր է անել ամեն ինչ՝ կանադացի աշխատողների և կանադական բիզնեսի համար եզակի առավելությունը պահպանելու համար»,- շեշտել է նա։
Քարնիի մեկնաբանությունները հնչել են մեկ օր անց, երբ նա ունեցել է Թրամփի՝ հեռախոսազրույցն «արդյունավետ» որակելուց հետո, որը նրանց առաջին հայտնի զրույցն էր, երբ Թրամփը օգոստոսի 1-ին կանադական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրեց մինչև 35%։
Այս մաքսատուրքերը վերաբերում են միայն այն կանադական ապրանքներին, որոնք չեն ընդգրկված Կանադա-ԱՄՆ-Մեքսիկա ազատ առևտրի համաձայնագրում (CUSMA):


























































































