Armenian text to speach

Մոսկվան ամեն ինչ անում է՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը վիժեցնելու համար. Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսներն ամեն ինչ անում են Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը վիժեցնելու համար, հաղորդում է «Украинская правда»-ն։

«Միևնույն ժամանակ, Ուկրաինան, ի տարբերություն Ռուսաստանի, չի վախենում առաջնորդների հետ որևէ հանդիպումից։ Մենք պատրաստ ենք արդյունավետ աշխատել, աշխատել առավելագույն չափով… Մենք պետք է նրանց ստիպենք դիվանագիտության, մեզ անհրաժեշտ են իսկապես ուժեղ պատժամիջոցներ, եթե նրանք (Ռուսաստանը – խմբ.) չհամաձայնեն այս պատերազմի դիվանագիտական ​​​​հանգուցալուծմանը, եթե նրանք չեն ցանկանում ավարտել պատերազմը, իսկապես ապավինում ենք մեր գործընկերների ուժեղ (պատժամիջոցների – խմբ.) փաթեթներին»,- նշել է նա։

Զելենսկին հույս ունի, որ «գործընկերները կօգնեն գոնե նվազագույն արդյունավետ դիրք ապահովել ռուսական կողմի համար»։ Ըստ նրա՝ «մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ռուսաստանը չկարողանա շարունակել խույս տալ հանդիպումից»։




Լրահոս