ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չիկագոն կլինի Վաշինգտոնից հետո հաջորդ քաղաքը, որտեղ իր վարչակազմը կուղղորդի դաշնային միջոցներով՝ հանցավորության դեմ պայքարելու համար։
«Ըստ իս, հաջորդը կլինի Չիկագոն, այնուհետև կօգնենք Նյու Յորքին»,-ըստ CNN-ի՝ նշել է նա։
ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ Վաշինգտոնի նկատմամբ դաշնային մակարդակով վերահսկողությունը ստանձնելը հանգեցրել է քաղաքում հանցագործության մակարդակի նվազմանը։


























































































