Այս տարի տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղում ընդհանրապես աշնանացան ցորեն չի ցանվել, մինչդեռ անցյալ տարի Դովեղում 54 հա աշնանացան կար: Դովեղի դպրոցի ուսուցչուհի Սեդա Ազատյանն ասաց, որ վառելիքը թանկ է, գյուղատնտեսական տեխնիկան` քիչ, գյուղացին հողը պարարտացնելու հնարավորություններ չունի: Այդ ամենի պատճառով Դովեղի բնակիչներն այս տարի ցորեն չեն ցանել: Ընդհանրապես Տավուշի մարզի շատ գյուղերում այս տարի աշնանացան չեն ցանել կամ շատ քիչ են ցանել: Մարզպետարանն ամեն տարի ցույց է տալիս, որ մարզում ավելի քան 5.000 հա աշնանացան է կատարվել, սակայն այդ թվերը կասկած են հարուցում, քանի որ անզեն աչքով էլ տեսանելի է, որ դաշտերը վարված եւ ցանված չեն:
ԱՇՆԱՆԱՑԱՆ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ