Ուկրաինայի դրոշը նպատակ և երազանք է ժամանակավորապես օկուպացված տարածքներում գտնվող մեր ժողովրդի համար։ Եվ նրանք հաստատ գիտեն, որ Ուկրաինան իր հողը չի տա օկուպանտին,- Պետական դրոշի օրվա տոնակատարության ժամանակ ունեցած ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Այս դրոշը նպատակ և երազանք է Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում բնակվող մեր շատ մարդկանց համար։ Նրանք գնահատում են այս դրոշը, քանի որ գիտեն, որ մենք մեր հողը չենք տա օկուպանտին», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ «Ուկրաինան միավորում է լավագույններին և շատերի համար արդեն իսկ պարզ է դարձել, որ միայն Ուկրաինայի հետ միասին կարելի է երաշխավորել ժողովրդավարական երկրների անվտանգությունը»։
«Թող այսօր երախտագիտության խոսքեր լսի յուրաքանչյուր ոք, ով իր ներդրումն է բերել ուկրաինական գույների այդքան հզոր դառնալուն։ Դա միանգամայն տեղին է», – հավելել է նա։





























