«Maariv» օրաթերթի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ բնակչության 62%-ը կարծում է, որ ներկայիս կառավարությունը կորցրել է բնակչության մեծամասնության վստահությունը։
Հարցման ընթացքում հարցվածներին տրվել է հետևյալ հարցը․ «Անկախ նրանից, թե ինչպես եք քվեարկել նախորդ ընտրություններում, արդյո՞ք կարծում եք, որ կառավարությունն այժմ ունի ազգի վստահությունը»։
Հարցվածների 27%-ն պատասխանել է, որ կառավարությունն ունի բնակչության մեծամասնության վստահությունը, իսկ 11%-ը պատասխանել է, որ չգիտի այդ մասին։ Գնահատելով պատանդների ազատման գործարքի աջակցությունը՝ հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 26%-ը կարծում է, որ կառավարությունը պետք է անհապաղ ստորագրի գործարքը, նույնիսկ եթե դա հնարավորություն տա վերադարձնել պատանդների միայն մի մասը՝ գերության մեջ նրանց վիճակի վատթարացման պատճառով։
Հարցվածների 46%-ը կարծում է, որ կառավարությունը պետք է ստորագրի համապարփակ համաձայնագիր, որը կդադարեցնի Գազայի պատերազմը, մինչդեռ 18%-ը դեմ է համաձայնագրին՝ կարծելով, որ զինվորականները պետք է շարունակեն ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարը՝ նույնիսկ պատանդների կյանքը վտանգելու գնով։ Տասը տոկոսը դժվարացել է պատասխանել։
Հարցումն անցկացվել է դոկտոր Մենախեմ Լազարի և Panel4All-ի կողմից օգոստոսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 509 մարդ, իսկ սխալի միջակայքը կազմել է 4.4%:

























































































