Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ այսօր արևմտամետ մի շարք քաղաքական գործիչներ իրականացրել են բողոքի ակցիա։ Ինչպես նրանք են ասում այսպես իրենք նշեցին ՀՀ Անկախության վերականգնման օրը։ 102-րդ ռազմաբազան սպառնալիք էր, ոչ թե անվտանգություն։
Բողոքի մասնակիցների համոզմամբ
Տեղեկացնենք, որ Գյումրիում զուգահեռաբար էլի ակցիա է տեղի ունեցել` ի պաշտպանություն ռուսական 102-րդ ռազմաբազայի։
Հիշեցնենք, որ ArmLur.am լրատվականն այսօր գրել էր. «Այսօր օգոստոսի 23-ին, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ, Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա։
«102-րդ ռազմաբազան սպառնալիք էր, ոչ թե անվտանգություն»,- համոզված են ակցիայի մասնակիցները։
Ակցիային հիմնականում մասնակցում են արևմտամետ քաղաքական գործիչներն ու ուժեր, սակայն այստեղ էլ համակարծիքություն չկա, քանի որ այլ արևմտամետ ուժեր էլ համոզված են, որ այս ակցիան իրականացնում են, ոչ սկզբունքային արևմտամետ գործիչները, այլ Նիկոլ Փաշինյանի թելը թելողները։ Թերևս, սա էլ պատճառ է, որ շատերը չեն միանում այս բողոքի ակցիային։
Հիշեցնենք, որ այսօր օգոստոսի 23-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի օրն է»։































